Մեր սիրելի մայրաքաղաք Երեւանը մեր հայրենիքի սիրտն է, որը դեպի իրեն է ձգում համայն հայությանը: Այս մասին, Երեւանի հիմնադրման 2795-րդ տարեդարձի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանը:
Նրա շնորահովարակն խոսքում, մասնավորապես, ասվում է.
«Հայաստանի Հանրապետության Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահ կամավորականների, լեգենդար 5րդ բրիգադիմարտիկների, երիտասարդ ու պատանի երկրապահների եւանձամբ իմ անունից շնորհավորում եմ բոլորիս Երեւանի հիմնադրման 2795-րդ տարեդարձի առթիվ:
Երեւանցի լինելը մեծ հպարտություն է: Այս հպարտությամբ Երեւանի կամավորական ջոկատները, 5-րդ բրիգադի Երեւանի գումարտակների մարտիկները մարտնչել են արցախյան ազատամարտում, ՀՀ սահմանամերձ շրջաններում` հանուն Արցախի ազատության ու Հայաստանի անկախության:
Յուրաքանչյուր մարտիկ, յուրաքանչյուր երկրապահ` երեւանցի, թե գյումրեցի, լոռեցի, թե էջմիածնեցի` մարտադաշտում կռվել է այն գիտակցությամբ, որ Երեւանն է պաշտպանում: Ես միշտ ասել եմ` տավուշեցին էլ, սյունեցին էլ, արցախցին էլ սահմանի վրա պաշտպանելով իր տունը` մայրաքաղաք Երեւանն է պաշտպանում:
Ես պատիվ եմ ունեցել մարտադաշտում տեսնել երեւանցի տղաների խիզախությունը, ովքեր հերոսաբար պաշտպանելով Հադրութն ու Մարտակերտը, գիտակցում էին, որ Երեւանն են պաշտպանում:
Հարգելի երեւանցիներ
Երեւանի քաղաքապետ, ԵԿՄ վարչության անդամ Տարոն Մարգարյանը ջանք ու եռանդ չի խնայում սիրելի մայրաքաղաքի հիմնախնդիրները լուծելու, քաղաքն էլ ավելի գեղեցկացնելու նպատակով:
Մենք`երկրապահներս բոլոր երեւանցիների հետ միասին պատրաստակամ ենք մեր ներդրումը անելու, որ Երեւանը դառնա աշխարհի լավագույն քաղաքներից մեկը:
Մենք հիանում եւ հպարտանում ենք օրըստօրե գեղեցկացող Երեւանով:
Թող տոնական զգացողությունը պարուրի բոլորին, հատկապես Երեւանի համար հերոսաբար զոհված հայորդիների հերոս մայրերին:
Երեւանի հիմնադրման 2795-րդ տարեդարձի առթիվ, մեկ անգամ եւս շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին, երեւանցիներին, մայրաքաղաք Երեւանի բոլոր բարեկամներին:
Երեւանի հիմնադրման տարեդարձի տոնը ամբողջ հայության տոնն է:
Տոնդ շնորհավոր` Էրեբունի Երեւան»:





























