Հայաստանի առեւտրաարդյունաբերական պալատը 6 մլն եվրո ներդրում իրականացնելու մասին պայմանավորվածություններ է ձեռք բերել: Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել ներդրումների հարցերով հանձնաժողովի նախագահ Սարգիս Աղաբեկյանը:
«Մոտ տասն օր առաջ մենք արդեն պայմանավորվածություն էինք ձեռք բերել իտալական կողմի հետ՝ հայ գործընկերների հետ համատեղ աշխատելու: Խոսքը սննդի արտադրության ոլորտում ներդրումների մասին է»,-ասել է Աղաբեկյանը: Նրա խոսքով՝ իտալական եւ հայկական ընկերությունները կհրապարակվեն այն ժամանակ, երբ նոր արտադրությունը կսկսի գործել: Ընդ որում, նրանց արտադրանքի մի մասն արտահանվելու է:
Ինչպես Աղաբեկյանը նշել է NEWS.am-ի հետ զրույցում, բանակցություննրը շարունակվում են նաեւ մի շարք այլ նախագծերի շուրջ: Մասնավորապես, դրանցից մեկը՝ շինարարության եւ դեկորի արտադրության ոլորտում,ենթադրում է արտահանում Իրան:





























