No comment. այսպիսին էր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար, փոխնախագահ Ռուբեն Հակոբյանի պատասխանը NEWS.am-ի՝ Զարուհի Փոստանջյանի հետ հանդիպելու եւ զրուցելու մասին հարցին:
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի հայտարարությանը, թե Ռուբեն Հակոբյանը ներկայացնում է մի սերունդ, որն այլ սկզբունքներով է առաջնորդվում, խմբակցության ղեկավարի պատասխանը այսպիսին էր. «Երկրորդ հարցի հետ կապված առավել եւս՝ no comment (ծիծաղում է-խմբ)»:
Նշենք, որ լրագրողների հարցին ի պատասխան, թե դուք ԵԽԽՎ-ում կազինո այցելելու մասին հարց կտայի՞ք, Ռուբեն Հակոբյանը բացասական էր պատասխանել: Այս առթիվ Զարուհի Փոստանջյանը ասել էր. «Բնական է, որ կարող են իմ գործընկերներից ոմանք չունենան նման հարցադրումներ։ Ես իրենց լիովին հասկանում եմ, հենց այդ պատճառով էլ ես էի ներկայացված խմբակցությունից, ոչ՝ Ռուբիկ Հակոբյանը: Հարգում եմ նրա կարծիքը արտահայտելու իրավունքը, կարծում եմ նա մեծ ներդրում ունի մեր նոր անկախ պետականության մեջ, ինքը ներկայացնում է մի սերունդ, որը այլ սկզբունքներով է առաջնորդվում, որը տարբեր է իմ սերնդից»:



























