Մոսկվայի հյուսիս-արեւելքում գտնվող սրճարանում հանգստյան օրերին գողական «ռազբորկա» է եղել: Դեդ Հասանի կլանից 31-ամյա «օրենքով գող» Գեւորգ Գրիգորյանը, ով հայտնիէ  Գեւորիկ Նեֆտեկամսկի մականունով, ընկել է փոսը, որն ինքն էր փորել ուրիշի համար, հաղորդում է «ՊրայմՔրայմ»-ը:

Ամեն ինչ սկսվել է նրանից, որ Գեւորիկը վեճի է կանչել Ահմեդ Եւլոեւի նշանակած մի «նայողի», սակայն նա չէր կանխատեսել, որ Ահմեդն ինքն էլ կգա հանդիպմանը: Գեւորիկը իր հետ երկու թիկնապահ է վերցրել եւ արդյունքում հայտնվել տուժող կողմում: Նրա ուղեկիցներից մեկին դանակահարել են, իսկ իր գլխին շիշ են կոտրել:

Բաշկիրիայի բնակիչ Գրիգորյանը թագադրվել է Դեդ Հասանի կլանի կողմից անցած տարվա դեկտեմբերին՝ ի պատասխան Դուբայում վրացիների կողմից 15 մարդու թագադրելուն: Նախկինում եղել է «օրենքով գող» Եգոր Մոլոդցովի շրջապատից, այլ վաստակ չունի քրեական միջավայրում: