ՀՊՃՀ պրոֆեսորադասախոսական կազմը երեկ հրավիրված հանդիպման ժամանակ խիստ վճռական տոնով պարզաբանումներ է պահանջել ռեկտոր Արա Ավետիսյանից, թե ինչու սեպտեմբերի նրա հրամանով նվազեցվել է իրենց աշխատավարձը։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Պոլիտեխնիկում փոխադարձ վիրավորանքների պակաս չի զգացվել, բայց դրանց մեծ մասը բաժին է հասել ռեկտոր Ավետիսյանին։ Ոմանք նրան նույնիսկ դուռն են ցույց տվել, ասելով, թե այդ բուհն իր տեղը չէ։ Դասախոսները շարունակելու են սկսած պայքարը»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):