Հայաստանի դատախազությունում շարունակվում են կադրային փոփոխությունները: «Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գագիկ Խաչիկյանը, ով մինչ նոր նշանակումը զբաղեցնում էր մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնը:

Իսկ նշված վարչության պետ նշանակվել է Արտակ Հարությունյանը` ազատվելով ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող եւ կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնից:

Արտակ Հարությունյանը ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի որդին է եւ վարչության պետի տեղակալ էր նշանակվել  վերջերս:

Կայքի աղբյուրների հավաստմամբ` վերջնական է նաեւ Երեւան քաղաքի դատախազի թեկնածուի հարցը, եւ այդ պաշտոնին նշանակվել է Շենգավիթի վարչական շրջանի դատախազ Արթուր Դավթյանը:

Նա վերջերս էր նշանակվել նշված վարչական շրջանի դատախազ` ՀՀ նախկին դլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հրամանով:

Նշենք, որ Երեւան քաղաքի նախկին դատախազ Հրաչյա Բադալյանը նախագահի` հոկտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: