«Էրեբունի-Երեւան» տոնակատարության պատճառով հոկտեմբերի 12-ին քաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերը չեն փոխվի, բացառությամբ՝ մետրոպոլիտենի: Ինչպես NEWS.am-ի թղթակցին են հաղորդել Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունում, մետրոն աշխատելու է մինչեւ 01:00: Երեւանյան տրանսպորտը աշխատելու է սովորական ռեժիմով, բացառությամբ փոքր կենտրոնի փակ փողոցների:
Հիշեցնենք, որ մայրաքաղաքի որոշ փողոցներում երթեւեկությունը փակ կլինի, քանի որ կապված Երեւանի 2795-ամյակի հետ քաղաքում բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենալու: Համերգներն ու միջոցառումները քաղաքում շարունակվելու են մինչեւ ժամը 23:00-ն:





























