Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողները հոկտեմբերի 10-ին, ժամը 15.30-ին, Դոնի-Ռոստով-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Գրիգոր Գ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա 2011 թ. դեկտեմբերի 30-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):





























