Եվրաբոնդերից ստացված միջոցները հարկավոր է ուղղել Հայաստանի արդյունաբերության զարգացմանը: Լրագրողներին հոկտեմբերի 11-ին նման տեսակետ է հայտնել Հայաստանի հայրենական արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Մասնավորապես, ըստ նրա, այդ միջոցներով կարելի է Երեւանի ՋԷԿ-ի 2-րդ բլոկ կառուցել եւ Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի թափոնների վերամշակման համալիր: Այդ դեպքում երկու կառույցները միասին 15 հազար աշխատատեղ կապահովեն՝ առկա 3500-ի փոխարեն:
Նաեւ կարելի է ֆինանսավորել Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային հատվածի կառուցումը, որը զգալի կկրճատի Երեւանից մինչեւ Վրաստանի սահման ընկած ճանապարհը:
Եվրաբոնդերից ստացված եկամուտներով փոքր եւ միջին բիզնեսը վարկավորելը հազիվ թե շահավետ լինի՝ բարձր տոկոսների պատճառով:
Նշենք, սեպտեմբերին Հայաստանն առաջին անգամ եվրաբոնդեր է թողարկել՝ 700 մլն դոլար արժեքով:





























