Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ հոկտեմբերի 11-ին գումարած հերթական նիստում «Ընտրություններ» ավտոմատացված համակարգի միջոցով իրականացրել է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու եւ Տավուշի մարզերի մի շարք համայնքներում 2013 թվականի նոյեմբերի 17-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը` Ազգային ժողովում խմբակցություն ունեցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքի միջեւ:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 21-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 15-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 4-ական,

«Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն (ՀՅԴ)` 3-ական,

«Օրինաց Երկիր» կուսակցություն (ՕԵԿ)` 3-ական,

«Ժառանգություն» կուսակցություն (ԺԿ)` 3-ական:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն սահմանել է նաեւ Արարատի մարզի Արարատ եւ Նշավան համայնքներում 2013 թվականի նոյեմբերի 10-ի տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովների նախագահների եւ քարտուղարների պաշտոնների բաշխումը, որն ունի հետեւյալ տեսքը.

Հայաստանի Հանրապետական կուսակցություն (ՀՀԿ)` 4-ական,

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ)` 3-ական,

Հայ ազգային կոնգրես կուսակցությունների դաշինք (ՀԱԿ)` 1-ական: