Թուրքիայում սառեցվել են «Ալ-Կաիդայի» եւ «Թալիբան» շարժման հետ կապ ունեցող 349 անձի եւ 67 կազմակերպության բանկային հաշիվներ։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման համաձայն Թուրքիայում սառեցվել են «Ալ-Կաիդայի» եւ «Թալիբան» շարժման հետ կապ ունեցող անձանց եւ կազմակերպությունների բանկային հաշիվները։
Նշվում է, որ սառեցվել են «Ալ Կաիդայի» եւ «Թալիբան» շարժման հայտնի անունների, այդ թվում մեծ թվով «Թալիբան»-ի անդամ, նախկին նախարարների բանկային հաշիվներ։





























