Հայաստանի ԱԱԾ կողմից հոկտեմբերի 11-ին իրականացված օպերատիվ- հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է բջջային հեռախոսների մաքսանենգ ներկրման դեպք:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնից հայտնում են, թե Երեւանի բնակիչ Արմեն Զաքարյանն, իրեն պատկանող Մերսեդես միկրոավտոբուսի ուղեւորի նստարանի տակ հարմարեցված թաքստոցում, Վրաստանից Բագրատաշեն մաքսակետով` շրջանցելով մաքսային հսկողությունը, Հայաստան է տեղափոխել 83 հատ IPhone-5, Samsung Galaxy եւ այլ մոդելների բջջային հեռախոսներ:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական Վարչության կողմից հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. օր-ի 215 հոդվածի հատկանիշներով:





























