Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր  եւ իր ընտանիքի անվտանգությունը ապահովելու նպատակով:

Նրա դիմումի առիթը Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» հ/կ նախագահ Խաչիկ Ասրյանի՝ հոկտեմբերի 10-ին yerkir.am կայքին տված հարցազրույցն է, որտեղ պաշտոնյան ասել էր, թե «Զարուհի Փոստանջյանին խարույկի վրա կենդանի պետք է այրել ոչ թե Ժաննա դ՝ Արկի, այլ Ռամիլ Սաֆարովի պես»:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am