Թուրքիայի Թաքաթի նահանգապետ Շերիֆ Յըլմազը մասնակցել է Թոքաթում  Burger King արագ սննդի ցանցի կետերից մեկի բացմանը, որը մեծ արձագանք է գտել սոցկայքերում։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թոքաթի նահանգապետ Շերիֆ Յըլմազը Թոքաթում Burger King-ի կետերից մեկի բացումն աղոթքով է իրականացրել, ինչը մեծ արձագանքն է գտել սոցկայքերում։ Օգտատերերից մեկը գրել է. «Թոքաթի նահանգապետը եթե Burger King-ի բացմանը աղոթք է անում, ուրեմն շաուրմա վաճառողին էլ իմամ կնշանակեն»։ Մեկ այլ օգտատեր հեգնել է, թե երեւի Թոքաթի նահանգապետն օծել է  նաեւ հոթ-դոգերն ու համբուրգերները։