Կյանքից հեռացել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մասիս Սամսոնի Ռեհանյանը:  Այդ մասին հայտնում են դատական դեպարտամենտի մամուլի ծառայությունից:

ՀՀ դատական համակարգը սգում է դատավորի մահը եւ խորապես վշտակցում նրա ընտանիքին ու մերձավորներին։

Մասիս Սամսոնի Ռեհանյան

Ծնվել է 1961 թվականին Իրանի հանրապետության Թեհրան քաղաքում։

Միջնակարգ կրթություն ստացել է Էջմիածին քաղաքի թիվ 2 դպրոցում

1980 թվականից մինչեւ 1982 թվականը ծառայել է խորհրդային բանակում:

1983 թվականից մինչեւ 1988 թվականը սովորել է Երեւանի Աշխատանքային Կարմիր Դրոշի շքանշանակիր պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

1988 թվականին նշանակվել է աշխատանքի ՀՀ ՆԳ նախարարության Երեւան քաղաքի Շահումյանի շրջանի ՆԳ բաժնի քննչական բաանմունքի քննիչի պաշտոնում։

1994 թվականին ՆԳ նախարարի հրամանով նշանակվել է Մասիսի շրջանի քննչական բաժանմունքի պետի պաշտոնում։

1996 թվականից մինչեւ 2001 թվականն աշխատել է ՀՀ ՆԳ եւ ԱԱՆ Քննչական գլխավոր վարչության Արարատի մարզային քննչական բաժնի պետ։

2001 թվականին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնում։

2006 թվականից աշխատել է Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր։

2008 թվականից առ այսօր աշխատել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: