Եգիպտոսի Ալեքսանդրի քաղաքում, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տեղի ոստիկանությունը ստիպված էեղել արցունքաբեր գազ կիրառել, որպեսզի դադարեցնի բախումը երկրի նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիի կողմնակիցների եւ հակառակորդների միջեւ:

Անկարգությունները սկսվել են ուրբաթօրյա աղոթքից հետո: Տուժածների եւ ձերբակալվածների մասին տեղեկություններ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Associated Press-ը:

Հիշեցնենք, որ Եգիպտոսի բանակը հուլիսի 3-ին, «Մահմեդական եղբայրների» իշխանության նկատմամբ ժողովրդական դժգոհության ֆոնին, նախագահի պաշտոնից  հեռացրել է Մուհամեդ Մուրսիին եւ հայտարարել անցումային շրջանի մասին: Դրանից անմիջապես հետո Մուրսին ձերբակալվել, ապա կալանավորվել է: