ՀՀԿ Գործադիր մարմնի նիստն այսօր` հոկտեմբերի 11-ին, սովորականից կարճ տեւեց, քանի որ գործադիր մարմնի մեծամասնությունը շտապում էին ֆուտբոլ դիտելու:

Հատկանշական է, որ նիստի ավարտից հետո այդպես էլ պարզ չդարձավ, թե ինչ հարցեր են քննարկվել, քանի որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկրում չէ, իսկ Գալուստ Սահակյանը չէր եկել նիստին: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն էլ ասաց, որ ինքը նման լիազորություն չունի, որպեսզի ասի, թե ինչ հարցեր են քննարկվել եւ խոստովանեց, որ ֆուտբոլ չի սիրում: