Այսօր՝ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի չորրորդ նիստը:
«Իշխանությունների բաժանում եւ հավասարակշռում. առկա խնդիրները, դրանց լուծման հնարավոր այլընտրանքները` միջազգային զարգացումների միտումների հաշվառմամբ» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով հանդես է եկել հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանը:
Հանձնաժողովի անդամների կողմից քննարկվել է վերոնշյալ հիմնախնդրի հայեցակարգային մոտեցումները:
Քննարկվել եւ հաստատվել են նաեւ հանձնաժողովի եւ քարտուղարության աշխատակարգը եւ հանձնաժողովի աշխատանքային պլանը:
Հանձնաժողովի հաջորդ նիստը կկայանա 2013թ. հոկտեմբերի 18-ին:





























