Անկախ բոլոր դժվարություններից, բոլորս պետք է ցավանք Երեւանի համար եւ նշենք քաղաքի տոնը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը՝ շնորհավորելով քաղաքի տոնը:
«Ես հուսով եմ, որ յուրաքանչյուրը կզգա իր պարտքը, որովհետեւ տոնը նաեւ խորհելու պահ է: Մենք բոլորս պատասխանատու ենք մեր քաղաքի առջեւ»,- նշեց Դավիթ Հարությունյան: Հարցին, թե արդարացնում է քաղաքի տոնին այդքան գումար ծախսելը ասաց.«Ես կարծում եմ տոները միեւնույնն է անհրաժեշտ են: Իհարկե, պարզ է, որ մենք կարող ենք շատ ավելի ճոխ տոն կազմակերպել, եթե կարողանայինք դա մեզ թույլ տալ: Բայց չեք կարող: Այս տոնը մեզ անհրաժեշտ է»: Նա նաեւ նշեց, որ միշտ կարելի է ասել, որ աղքատության շեմ կա եւ չկա երկիր, որը չունի աղքատության շեմ: «Բայց դա ամենեւին չի նշանակում, որ մենք չպետք է տոնենք Երեւանի տոնը»:





























