Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով՝ ժամը 13:30-ի սահմանում զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 1993 թ. ծնված Ժակ Գեւորգի Գալստյանը: Այդ մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը եւ իր զորակցությունը հայտնում Ժակ Գալստյանի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, վթարը տեղի էր ունեցել հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում: ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: