Շիրակի մարզի Ախուրյան քաղաքի Ղարիբջանյան գյուղի սկզբնամասում, այսօր՝ հոկտեմբերի 12-ի գիշերը, տեղի է ունեցել ավտովթար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Ֆոլքսվագեն պասսատ» մակնիշի 30 ՍՏ 712 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել ձորը:

Վարորդ 25-ամյա Սերյոժա Տ.-ն, ուղեւոր 21-ամյա Եվա Ղ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` հոսպիատալացվել Գյումրիի ԲԿ, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար: Ուղեւոր 27-ամյա Ֆլորա Տ.-ն ստացված տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներից տեղում զոհվել է:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վերջինիս դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ դադարեցրել գազի արտահոսքը: