Երեւան-Գյումրի ավտոճանապարհին՝ Ազատան գյուղի մոտակայքում, հոկտեմբերի 11-ին ուշ երեկոյան, տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս Գյումրի-Երեւան ավտոճանապարհի 7-րդ կմ-ում բախվել են «Մերսեդես E320» մակնիշի 30 SS 958 համարանիշի ավտոմեքենան (վարորդ 26-ամյա Ո. Ա.) եւ «ԶԻԼ» մակնիշի 46 LS 316 համարանիշով բեռնատարը (վարորդ` 68-ամյա Վ. Ի.), ինչից «Մերսեդես E320»-ի վարորդը եւ ուղեւորներ 33-ամյա Մ. Մ.-ն, 24-ամյա Մ. Մ.-ն, 31-ամյա Կ. Մ.-ն եւ 1-ամյա Ն. Գ.-ն ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` ուղեւորներից երեքը տեղի ուժերով տեղափոխվել են Գյումրիի ԲԿ, իսկ Ն.Գ.-ը` Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց, վարորդը հոսպիտալացվել է Գյումրիի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել եւ գազազրկել են ավտոմեքենաները: