Երեւանի Տիգրան Մեծ պողոտայում՝ «Սասունցի Դավիթ» կայարանի մոտակայքում, հոկտեմբերի 11-ին, երեկոյան ժամը 21:50-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացուն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ վերջինս տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ:
Պարզվել է, որ անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ն. Մ.-ին: Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է կայուն ծանր:





























