Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած վթարի հետեւանքով տուժած զինծառայողներից երկուսը տեղափոխվել է Երեւանում գտնվող զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ բժիշկների գնահատմամբ՝  նրանց վիճակը ծանր կայուն է:

Ի դեպ, մեր տեղեկություններով՝ 21-22 զինծառայողները վթարի են ենթարկվել «Սադկո» մակնիշի մեքենայով:

Հիշեցնենք, որ Արցախի պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հոկտեմբերի 11-ին ժամը 9.30-ի սահմանում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: Վթարի հետեւանքով՝ երեկ, ժամը 13:30-ի սահմանում, զինվորական հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Ժակ Գեւորգի Գալստյանը: