Գյումրիում, այսօր՝ հոկտեմբերի 12-ի կեսգիշերին, վիճաբանություն է տեղի ունեցել, որն ուղեկցվել է կրակոցներով: NEWS.am-ի տեղեկություններով՝ Գյումրիի Բուլվարային թաղամասում ավտովթար է տեղի ունեցել, բախվել են «Վոլգա» եւ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վարորդները վիճաբանության են բռնվել:
Նրանցից մեկը, որն ավելի երիտասարդ է եղել, իր մոտ եղած ատրճանակով կրակել է ավելի տարեց վարորդի դեմքին: Վերջինիս տեղափոխել են հիվանդանոց:
Միջադեպի կապակցությամբ ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հայտնել են, որ գազային ատրճանակ է եղել, իսկ կրակողը՝ Մկրտիչ Հ.-ն է:
Նշանակվել են փորձանքնություններ, ատրճանակը առգրավված է: Կատարվում է նախաքննություն:





























