Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտից, հոկտեմբերի 11-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ ազդրի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա Արա Պ.-ն՝ հայտարարելով, որ վնասվածքն ստացել է Հասրաթյան փողոցում վայր ընկնելու հետեւանքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 14.30-ի սաահմաններում, Հասրաթյան փողոցի թիվ 7 հասցեի մոտ Արա Պ.-ի եւ նրա ընկեր Արթուր Հ.-ի հետ վիճաբանել են 18-ամյա Կառլեն Մ.-ն եւ նրա ընկերները: Վիճաբանության ընթացքում էլ Կառլեն Մ.-ն դանակով հարվածել է Արա Պ.-ին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ոստիկանների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ՝ նույն օրը, ժամը 21.30-ին, Կառլեն Մ.-ն ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է հետաքննություն: