Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կմշակի եւ կներկայացնի փոխգործակցության ծրագրեր:
Հանդիպման ժամանակ Հովիկ Աբրահամյանը բարձր է գնահատել Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի դերը Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ամրապնդման գործում: Նա կարեւորել է Ազգային ժողովի հետ համագործակցությունը` նշելով, որ առկա են բոլոր նախադրյալները հարաբերությունների զարգացման եւ կոնկրետ ծրագրերի իրականացման համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Արա Աբրահամյանը ներկայացրել է Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի կատարած աշխատանքը եւ հետագա անելիքները եւ նշել, որ կազմակերպությունը ամենատարածված հասարակական եւ ազգային կառույցներից մեկն է եւ իր մասնակցությունն եւ ներդրումն ունի ազգային- հասարակական տարբեր հարցերում:
Արա Աբրահամյանը նշել է, որ իր ղեկավարած կառույցները շատ են կարեւորում երիտասարդության դերը եւ հայ երիտասարդությանը համախմբելուն ուղղված մի շարք ծրագրեր են իրականացնում:





























