Մաքրությամբ զբաղվող կառույցի  աշխատակցուհին եւ նրա ղեկավարը զոհվել են ջրհորում`  ընթացիկ սպասարկման աշխատանքների ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 13-ին` Հյուսիսային Օսիայում:

Տեղի իրավապահ մարմիններից «Ինտերֆաքսին» հայտնել են, որ աշխատակցուհին  ընկել է ջրհորը, որտեղ խեղդվել է կուտակված թունավոր գոլորշուց: Կնոջը փորձել է փրկել իր պետը, սակայն նա նույնպես վախճանվել է: 

Երկու զոհերի մարմիններն էլ դուրս են հանվել ջրհորից: Կատարվածի հանգամանքները ճշտվում են: