Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի սկզբնամասում, հոկտեմբերի 13-ին, քաղաքացին ընկել է փոսը. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի 3-րդ կմ-ի մոտակայքում Մ. Կ.-ն սահել եւ ընկել է ավտոճանապարհին կից փոսը (5 մ խորությամբ):
Հրշեջ-փրկարարները փոսից դուրս են բերել մոտ 78 տարեկան կնոջը, ով տեղափոխվել է Դիլիջան քաղաքի բժշկական կենտրոն:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:





























