Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 166-րդ կմ-ում՝ Սարավան գյուղի մոտակայքում, հոկտեմբերի 13-ին, տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում 46-ամյա Մասուդ Նեոալիի Միլհադիի վարած «Շկոդա» մակնիշի EMVM 48447 B 297-10 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի եր¬թեւե¬կելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը:

Վթարի հետեւանքով՝  ուղեւոր Իրանի Իսլամական Հանրապետու¬թյան քաղաքացի` 40-ամյա Արասալի Գորգիչ Մովդամ Կոլմոհամեդին տարբեր մարմնա¬կան վնասվածքներով տեղափոխվել է Վայքի ԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Դեպքի մասին տեղեկացվել է ԱԳՆ-ի հետ ՃԿԿ պատասխանատու աշխատակիցը: