Երեւանի Իսակովի պողոտայում` ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, հոկտեմբերի 13-ին, ժամը 22:00-ի սահմաններում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են Կ.Ջ.-ի վարած «Օպել» մակնիշի Y 315 BP 190 համարանիշի, Ն.Հ.-ի վարած «Նիվա» մակնիշի 17 ՍՍ 137 համարանիշի եւ Է.Ե.-ի վարած «Մերսեդես» մակնիշի 21 SD 222 համարանիշի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինիս վարորդը եւ ուղեւոր` 22-ամյա Գ. Ծ.-ն , ստացել են տարբեր մարմական վնասվածքներ եւ տեղափոխվել «Էրեբունի» ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:





























