Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոն դիմել է Վրաստանի իշխանություններին՝ կոչ անելով փակել ԱՄՆ լաբորատորիան, որը գործում է այդ երկրի տարածքում:

«Մենք եւս մեկ անգամ մեր անհանգստությունն ենք արտահայտում՝ կապված Վրաստանի իշխանությունների ենթակայությունից դուրս գտնվող լաբորատորիայի գործունեության կապակցությամբ: Մեր գնահատմամբ այդ լաբորատորիան ԱՄՆ ռազմա-կենսաբանական պոտենցիալի հարձակվողական մասի կարեւորագույն օղակնրից է»,-հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարը, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

Ավելի վաղ Օնիշչենկոն պնդում էր, որ Ռուսաստանում խոզերի Աֆրիկյան ժանտախտի համաճարակը Վրաստանի տարածքից ծրագրված դիվերսիայի արդյունք էր: