Մոսկվայի հյուսիս-արեւելքում Տաջիկստանի քաղաքացիների մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուքի արդյունքում ձերբակալվել է 62 մարդ: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով մայրաքաղաքի հարցերով  ՆԳՆ ԳՎ-ն:

Հաստատվել է, որ կոնֆլիկտ է ծագել աշխատողների՝ Տաջիկստանի քաղաքացիների եւ  գործատուի՝ բանջարեղենի բազայի տիրոջ, միջեւ: Խնդիրը կապված է եղել աշխատավարձը չվճարելու հետ, որը վերաճել է ծեծկռտուքի:

62 մարդ ձերբակալվել է, վեցը՝ հիվանդանոց տեղափոխվել:

Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ: