Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ոստիկանի կողմից Ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու փաստով ՔԳՎ Սյունիքի մարզի քննչական բաժնում հարուցված քրեական գործը (ՀՀ ՔՕ 242-րդ հոդվածի 2-րդ մասով)
ՀՔԾ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախաքննությամբ պարզվել է, որ «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ սպայական վաշտի 2-րդ սպայական դասակի ճանապարհապարեկային ծառայության տեսուչ Արման Ավետիսյանի կողմից 2013թ. սեպտեմբերի 8-ին` ժամը 21-ի սահմաններում, նշված ավտոմեքենայով Կապան քաղաքի Գործարանային փողոցի «Մարիլա» ՍՊ ընկերության դիմաց վթարի ենթարկվելու դեպքի առթիվ ուղեւոր Ս.Ն.-ն ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ վարորդ Ա. Ավետիսյանը մահացել է:
Նախաքննությունը շարունակվում է:





























