Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները, հոկտեմբերի 12-ին, Ջրառատ գյուղից, ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 22-ամյա Ռոմիկ Ղ.-ին եւ 27-ամյա Ալբերտ Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վերջինիս վարած «ՎԱԶ- 2121» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է 7 ծառ: Ռոմիկ Ղ.-ն հայտնել է, որ ծառերը, «Գեւորգ Չաուշ» կոչվող անտառամասից, ձեռքի սղոցով հատել է ինքը:

Նշանակվել է փորձաքննություն:

Կատարվում է հետաքննություն: