16-ամյա Գ.Ն.-ն քոլեջի միջանցքում նույն քոլեջի ուսանողներից մեկի ուսին դիպչելու առթիվ առաջացած վիճաբանության ընթացքում դանակահարել է նույն քոլեջի ուսանող Ն.Ս.-ին: Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ: 

16-ամյա Գ.-Ն-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հունիսի 14-ին Ավանի Բաբաջանյան փողոցում գործող ֆինանսատնտեսագիտական քոլեջի միջանցքում , նույն քոլեջի ուսանող Ն.Ս.-ի ուսին հպվելու առիթով վիճաբանել է վերջինիս հետ: Այնուհետեւ անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով, 2013թ. հունիսի 25-ին ժամը 13.00-ի սահմաններում , հիշյալ քոլեջի տարածքում գտնվող ավտոտնակների մոտ վիճաբանել է Ն.Ս.-ի եւ նույն քոլեջի ուսանող Ս.Մ.-ի հետ , որի ընթացքում ծեծկռտուքի ժամանակ իր մոտ նախապես գտնվող դանակով հարվածել է Ս.Մ.-ին, դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:

Քրեական գործ է հարուցվել 112  հոդվածի  1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հսկողության հանձնելը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: