«Հրապարակը» զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ: Ներկայացնենք մի հատված այդ հարցազրույցից.

Պարոն Միքայելյան, քաղաքական դաշտը կարծես ամայացած է, ամենասկզբունքային հարցերում իշխանությունն ու ընդդիմադիրները վերջերս կարծես համակարծիք են, կա՞ արդյոք նոր ուժի անհրաժեշտություն, ավելի ճիշտ՝ հնարավո՞ր է այս պարագայում որեւէ նոր ուժի գործունեության դաշտ տրվի:

Եթե ամայացած է դաշտը, ո՞նց կարող է նոր ուժի անհրաժեշտություն չլինի, ես պատասխանատու հայտարարություն եմ անում, որ այսօր Հայաստանում չկա որեւէ ընդդիմադիր ուժ, դրանք բոլորը որեւէ թեւով կապված են իշխանության հետ: Իսկ եթե մի երկրում չկա ընդդիմություն, ապա երկիր էլ չկա, իշխանություն էլ չկա, մեզ մոտ ոչ թե իշխանություն է, այլ բանդա:

Հենց այդ մասին եմ ասում, որպես կանոն, ընդդիմադիրների գոյությունը մեզ մոտ զգացվում է ընտրությունից ընտրություն, կարճ ժամանակով, նոր ուժն ի՞նչ պետք է անի այսօր:

Մենք գալիս ենք որպես ընդդիմություն, մենք չենք գալիս, որ գոռանք՝ փախեք, թռեք, հեռացեք, կորեք: Մենք ժողովրդի դատին ենք դնելու մեր՝ կազմակերպություն կլինի, ուժ կլինի, փակագիծը չեմ ուզում բացել, հետո, երբ ժողովուրդը հավանություն կտա, կգործենք, եթե չէ՝ ուրեմն էնքան մարդ ենք, որ կարող ենք հրաժարվել՝  հայտարարելով, որ չկարողացանք ժողովրդի վստահությունը շահել ու հեռանում ենք ասպարեզից: Բայց ոչ թե գանք ու խաղեր տանք, ամեն անգամ ժողովրդին բերենք հրապարակ, հետո թողնենք-փախնենք՝ ժողովուրդը մնա հրապարակում կամ երկրից արտագաղթի:

Շարունակությունը կարդացեք թերթի այսօրվա համարում