ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ–ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը վաճառքի է հանել Արմավիրի մարզի Բաղրամյան շրջանում գտնվող իր հսկայական հողատարածքը՝ 250 հեկտար։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Երեկ մեր թղթակցի հետ զրույցում նա հաստատել է այս տեղեկությունը։

 Մեր թղթակցի հարցին, թե ճի՞շտ է արդյոք, որ այդ հողատարածքը նա ձեռք է բերել այն հաշվարկով, որ հայ-թուրքական սահմանը բացվելուց հետո ավելի թանկ գնով կվաճառի, Արսենյանը բացասական պատասխան է տվել։ Նա ասել է, թե Հայաստանը Թուրքիային կապող կամուրջները երկուսն են՝ Մարգարայինը եւ Ախուրյանինը, որոնք հեռու են իր հողատարածքից։ Սակայն կա նաեւ երրորդ կամուրջ, որը Սարդարապատի մայրուղին կապում է Իգդիր-Թուզլուջա մայրուղուն։ Արսենյանի հսկայական հողատարածքը գտնվում է այդ ճանապարհից ոչ հեռու»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):