Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում հոկտեմբերի 24-ին կանցկացվի «Գյուլիստանի հաշտության պայմանագիրը 1813-2013թթ. պատմական զուգահեռներում» թեմայով կլոր սեղան՝ նվիրված  Գյուլիստանի պայմանագրի 200-ամյակին:

NEWS.am-ին «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցիչ Լիանա Ազոյանը հայտնեց, որ կազմակերպիչներն են «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչությունը, ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի աջակցությամբ:

Կլոր սեղանի շրջանակում ժ. 14.00-ին կկայանա ՌԴ արտակարգ եւ լիազորր դեսպան  Իվան Վոլինկինի եւ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ներկայացուցչության ղեկավար, ՌԴ դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովի մամուլի ասուլիսը:

Միջոցառման ընթացքում զեկույցներ կներկայացվեն: