«Ճանապարհ դեպի ինքդ քեզ» ստեղծագործական երեկոների շարքի երրորդ տարեդարձը կկայանա Մոսկվայի տան կինոհամերգասրահում՝ բոլոր հերոսների մասնակցությամբ, որոնք նախագծի գոյության ընթացքում հանդես են եկել Երեւանում «Մոսկվայի տան» մշակութա-գործնական կենտրոնի բեմից:
Ինչպես NEWS.am-ին հայտնել է Մոսկվայի տան PR-ծառայության ղեկավար Արմինե Ղազարյանտ, երեկույթին կմասնակցեն այնպիսի նշանավոր անձինք, ինչպիսիք են կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանըը, Լեւոն Մալխասյանը, Հայաստանի ժողովրդական արտիստ Ռուբեն Բաբայանը, երգիր Վահան Արծրունին, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Ռուբեն Գեւորգյանցըմ Հայաստանի գրողների միության անդամ Էլդա Գրինըը, հրապարակախոս Նելլի Սահակյանը, Փաստաբան Ռուբեն Ռշտունին:





























