Ոստիկանների հաջողվել է պարզել դեռեւս օգոստոսի 27-ին, Հյուսիսային պողոտայում գտնվող հագուստի խանութում կատարված գողության հեղինակին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած օտարերկրյա քաղաքացին հայտնել է, որ ժամը 19.00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գտնվող հագուստի խանութում գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է գումար, բջջային հեռախոս, «Նոութբուք» համակարգիչ եւ ոսկյա ականջօղ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին պարզվել է, որ գողությունը կատարել է 54-ամյա Անահիտ Հ.-ն:
Հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ին, նա ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:
Կատարվում է նախաքննություն:





























