Հոկտեմբերի 21-ին, ժամը 13.45-ին,  ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել է, որ դիմացի հարեւանի  բնակարան գող է մտել. ներսից փակված է դիտանցքը եւ ձայներ են լսվում:

Մեկնած ոստիկանության ծառայողները Դեմիրճյան փողոցի 31 շենքի մի բնակարանից բերման է ենթարկվել 41-ամյա Արտեմ Ս.-ն, որի մոտ հայտնաբերվել է բնակարանից գողացված 325.000 դրամը:

Արտեմ Ս.-ն ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: