Ճամբարակ-Աղբերք ավտոճանապարհի 1-ին կմ-ի մոտակայքում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գազի արտահոսքից բռնկվել է նաեւ հարակից խոտածածկույթը (մոտ 15 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.30-ին, մարվել՝ 13.50-ին:
Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հերթապահություն` մինչ գազատար խողովակի վթարավերականգնողական աշխատանքների ավարտը:





























