Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 86-րդ կմ-ում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, տեղի է ունեցել ավտովթար. տուժածներ չկան, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Թերմոռոս Ար» ՍՊԸ-ին պատկանող «Մերսեդես» մակնիշի 627 ՍՍ 63 համարանիշի բեռնատարը (վարորդ 31-ամյա Մ. Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տեղի է ունեցել վառելիքի արտահոսք:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: