Արագածոտնի մարզի Օշական գյուղի Այգեստան փողոցում, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, թոնրատուն է այրվել:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ այրվում են թիվ 21 տան բակում գտնվող հացատան տանիքի փայտյա կառուցատարրերը (15 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.20-ին, մարվել 14.30-ին:





























