Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծը հակասում է օրենքներին: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Հակասություններ են առաջացել Սեւանի, կենդանակա աշխարհի, բուսական աշխարհի վերաբերյալ օրենքների հետ:
Նրա տեղեկացմամբ՝ Ամուլսարի հանքը գտնվում է Սեւանի ջրահավաք ավազանում, Կեչուտի եւ Սպանդարյանի ջրամբարների ամիջական հարեւանությամբ: Հանքը վտանգի տակ է դնում Ջերմուկ քաղաքը՝ որպես առողջարանային գոտի, որտեղ ներդրվել են միլիոնավոր դոլարներ: «Պայթեցումները կհանգեցնեն Ջերմուկի ստրգետնյա ջերերի կորստին»,-հայտարարեց Լ. Սարգսյանը:
Նա նաեւ հայտարարեց, որ Ամուլսարի հանքավայրը շահագործող «Լիդիան ինթերնեշնլ» ըւնկերությունը օֆշորային է, որին բացահայտ պաշտպանում են ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի դեսպանները, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը:




























