Հայաստանի կառավարությունը 2007 թ. հաստատել է տավարաբուծության զարգացման ծրագիրը եւ գումար հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ավետիսյանը: Ծրագիրը նախատեսված էր 2008-15 թ.թ. համար:
Պետք է որակապես բարելավվեր տավարաբուծությունը, սակայն պատգամավորի կարծիքով՝ ծրագիրը տապալվել է: Օրինակ՝ Եվրոպայից ներկրված անասունները տարբեր պատճառներով սատկել են, իսկ ֆերմերները ստիպված են վաճառել իրենց ֆերմաները: Նրա տեղեկացմամբ՝ ներկրված անասուններն արժեն 1,2 մլն դրամ, իսկ դրանց սերունդները՝ 8-9 հազ. դրամ, քանի որ գյուղնախարարությունն անտեսում է տեղում աճեցված տեսակները:




























