«Օրինաց երկիր» կուսակցությունը շրջանառության մեջ է դրել օրինագիծ, որով սահմանվելու է բուհերի ուսման վարձերի առավելագույն շեմ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: 

«Միեւնույն լսարանում, նույն դասախոսի կողմից, նույն կրթական ծրագրերով, նույն մասնագիտության ուսուցման համար տարբեր բուհերում սահմանված են մեծ տարբերությամբ այնպիսի վարձավճարներ, որոնք հասու չեն միջին եկամուտներով ծնողների համար»,- ասաց Հ. Մարգարյանը:

Նրա տեղեկացմամբ՝ դեպքեր կան, երբ քաղաքացիները գրավադրել են բնակարաններ բանկերում, որպեսզի ուսման վարձ վճարեն, այնուհետ չեն կարողացել փակել վարկն ու ինքնասպան են եղել: