Երեւանի Կոնդ թաղամասի Սբ. Հովհաննես եկեղեցու հարակից տարածքի բնակիչներն ապրում են անորոշության մեջ: Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին հայտարարեց պատգամավոր, ԲԿ խմբակցության անդամ Վահե Էնֆիաջյանը: Նրա տեղեկացմամբ՝ բնակիչների մի մասը իրացման գոտում է, մի մասը՝ իրենց սեփական բնակարանում անորոշության մեջ է, ապրում են հակասանիտարական պայմաններում: Տարածը 2006 թ. հանրային եւ գերակա շահ է ճանաչվել, 2009 թ. սկսվել է օտարման գործընթացը ու 200 բնակիչ պայմանագիր է կնքել: Սակայն ներկայում խնդիրներ են առաջացել վարձավճարների հետ կապված: 

Նշենք, որ «Դաունթաուն Երեւան» ընկերությունն արդեն 2 տարի է՝ դադարեցրել է շինարարությունը Կոնդում, սակայն սպառիչ պարզաբանում չի տալիս, թե ինչո՞ւ ու ե՞րբ կվերսկսի այն: