Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության պետ, գեներա-լեյտենանտ Վիկտոր Վլասովի նամակը՝ ուղղված ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին:
Վլասովը ներկայացրել էր իր դիրքորոշումը Զարուհի Փոստանջյանի հետ Սյունիքի մարզում, ռուս սահմանապահների հետ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Ուշադրություն դարձրեք երեք հիմնական կետերի վրա. 1) Ռուս սահմանապահները մայրուղու վրա կանգնեցրել են մեքենաներ, 2) Հայաստանցի ոստիկանները ժամանե՛լ են դեպքի վայր, ինչը նշանակում է, որ նրանք ի սկզբանե ներկա չեն եղել, 3) Այս ամենը տեղի է ունեցել պետական սահմանից շուրջ 2 տասնյակ կիլոմետր հեռու»,- գրել է Փաշինյանը:
































